Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ աջակցությամբ Գյումրիում տեղի ունեցավ ներառական ինտելեկտուալ խաղ

Հայաստանի բանկերի միության աջակցությամբ Գյումրու Մարզամշակութային Ներառական Կենտրոնում տեղի ունեցավ «Ե´կ մտածենք» ինտելեկտուալ խաղը՝ նվիրված հաշմանդամների միջազգային օրվան։
Ամենամյա խաղի 11-րդ հանդիպմանը մասնակցեցին 2016թ. ապրիլյան քառօրյա և 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմների ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինվորականներ՝ Գյումրիից, Վանաձորից և Երևանից:
Ծրագրի նպատակն է կրթական նախաձեռնության միջոցով երիտասարդներին մասնակից դարձնել սոցիալական և քաղաքացիական կյանքին:
«Ե´կ մտածենք» ինտելեկտուալ խաղի արդյունքներն ամփոփելուց հետո հաղթող ճանաչվեց Երևանից ժամանած թիմը։ Միջոցառման ավարտին հաղթական գավաթներ հանձնվեցին բոլոր 3 թիմերին։


Նմանատիպ նորություններ
Այսօր Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակում ներկայացվեցին ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։
Мероприятие пройдет 25–26 мая 2022 года в г. Ташкент при поддержке Центрального банка Республики Узбекистан.