Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Վերապատրաստման դասընթացներ՝ ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար
16.11.2023
Հայաստանի բանկերի միության և ՀՀ Լիզինգատուների ասոցիացիայի համագործակցության շրջանակում ֆինանսաբանկային ոլորտի մասնագետների համար կազմակերպվել և անցկացվում է «Լիզինգ ֆինանսական գործիքի կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթացների շարքը։
11 մոդուլներից բաղկացած դասընթացներին մասնակցում են բանկերի, վարկային և ներդրումային կազմակերպությունների միջին և բարձր դասի աշխատակիցները, ինչպես նաև, բոլորովին անվճար հիմունքներով, Արցախի մեր հայրենակիցները։
Հավելենք, որ դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի մասնակցության հավաստագիր: