Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի բանկերի միության և Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի միջև

27.12.2021
Համագործակցության հուշագիր՝ Հայաստանի բանկերի միության և Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի միջև

  Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) այսօր կազմակերպված ընդունելության շրջանակներում համագործակցության հուշագիր է ստորագրվել ՀԲՄ և «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի» միջև։

  Կարևորելով Հայաստանում ֆինանսական ծառայությունների՝ մասնավորապես լիզինգի զարգացումը՝ ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հույս հայտնեց, որ մասնագիտական այս ոլորտում հաստատվող համագործակցությունը կնպաստի լիզինգի՝ որպես ֆինանսական գործիքի ճանաչողականության բարձրացմանը և գործարար համայնքին հասանելիությանը:

  «Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի հետ նոր ձևաչափով հաստատվող համագործակցության առաջին արդյունքները տեսանելի կլինեն 2022թ. տարեսկզբին, որոնք կվերաբերեն ինչպես խնդրահարույց հարցերի կարգավորմանն ու օրենսդրական կարգավորումներին, այնպես էլ կրթական և մասնագիտական վերապատրաստման ծրագրերին»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

  Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանն իր հերթին ընդգծեց ոլորտի կարևորությունը երկրի տնտեսության զարգացման մեջ իր ուրույն դերակատարման տեսանկյունից:

  «Մեր գնահատմամբ 2022թ. առանձնանալու է այս ոլորտում սպասվող նորամուծությունների շնորհիվ, որոնք ենթադրում են նոր ուղղությունների մուտք հայկական շուկա: Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ պետք է տարվեն նաև մասնագիտական վերապատրաստման դասընթացներ՝ ցանկալի արդյունքն ապահովելու համարԱյս տեսանկյունից կարևորում եմ Հայաստանի բանկերի միության հետ ստեղծվող փոխշահավետ հարթակը, որն իր հերթին կնպաստի համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացմանը»,-ընդգծեց Հայաստանի Լիզինգատուների Ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը:

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ
2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ
13.05.2022

Այսօր Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակում ներկայացվեցին ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։

 

Международный ПЛАС-Форум «Банки и ритейл. Цифровая трансформация и взаимодействие» – уже в мае!
Международный ПЛАС-Форум «Банки и ритейл. Цифровая трансформация и взаимодействие» – уже в мае!
28.04.2022

Мероприятие пройдет 25–26 мая 2022 года в г. Ташкент при поддержке Центрального банка Республики Узбекистан.