Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի բանկերի միությունը միանում է «100 տուն Արցախում» ծրագրին

28.12.2021
Հայաստանի բանկերի միությունը միանում է «100 տուն Արցախում» ծրագրին

  Հայաստանի բանկերի միության նախագահ Գևորգ Մաչանյանը և գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը հյուրընկալել են «Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանին և համահիմնադիր Մանե Թանդիլյանին:

  Հանդիպման առիթը ՀՀ բանկերի՝ ի դեմս Հայաստանի բանկերի միության, մասնակցությունն է հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «100 տուն Արցախում» ծրագրին, որի նպատակն է բնակարանով ապահովել 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի տարբր շրջաններից տեղահանված և տունը կորցրած մեր հայրենակիցներին:

  ՀՀ առևտրային բանկերի աջակցությամբ Ստեփանակերտից 16 կմ հեռավորության վրա գտնվող Ասկերանի Դահրավ գյուղի հարևանությամբ հիմնվող բնակավայրում բազմազավակ ևս մեկ ընտանիք կունենա սեփական տունը:

  ՀԲՄ նախագահ Գևորգ Մաչանյանի խոսքով՝ Արցախի վերականգնման և հետագա զարգացման հարցում կարևոր է յուրաքանչյուրի սրտացավությունն ու կատարված աշխատանքը:

  «Տարին ավարտում ենք բարի գործով և այն մտքով, որ արդեն հաջորդ տարի արցախցի ևս մեկ բազմազավակ ընտանիք Ամանորը կդիմավորի սեփական հարկի տակ: Մասնակցելով «100 տուն Արցախում» ծրագրին՝ մենք մեր լուման ենք ցանկանում ներդնել Արցախի վերականգնման ու հզորացման գործում»,- իր խոսքում ընդգծել է Գևորգ Մաչանյանը:

  «Ապրելու Արցախ» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ այս նախաձեռնության մասնակիցներին միավորում է մեկ գաղափար՝ բնակարանով   ապահովել պատերազմի հետևանքով տեղահանված, տունը կորցրած արցախցիներին:

  «Հայաստանի բանկերի միության աջակցությունն այս նախաձեռնությանը մենք կարևորում ենք ոչ միայն ֆինանսական տեսանկյունից: Այս քայլը նաև խոսում է մեր նախաձեռնած գործի հանդեպ ունեցած վստահության և Արցախի շենացման հարցում ամուր հավատի մասին»,-նշել է Մեսրոպ Առաքելյանը:

  Ընդգծելով Արցախի վերականգնմանն ուղղված նախաձեռնություններին մասնակցության կարևորությունը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերահաստատել է միության պատրաստակամությունը ծրագրի շրջանակում հիմնադրամի հետ համագործակցության վերաբերյալ:

  «Ամանորի նախաշեմին բանկերի կողմից կայացվեց որոշում միանալ այս նախագծին և հոգալ մեկ առանձնատան կառուցման ծախսերը՝ արցախցի մեկ բազմազավակ ընտանիքի նվիրելով սեփական տուն»,-ընդգծել է Սեյրան Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով «100 տուն Արցախում» նախագծին աջակցելու համար՝ «Ապրելու Արցախ» հիմնադրամի համահիմնադիր Մանե Թանդիլյանը հույս է հայտնել, որ այն վարակիչ կլինի շատ այլ կառույցների համար:

 

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Նմանատիպ նորություններ

2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ
2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ
13.05.2022

Այսօր Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակում ներկայացվեցին ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։

 

Международный ПЛАС-Форум «Банки и ритейл. Цифровая трансформация и взаимодействие» – уже в мае!
Международный ПЛАС-Форум «Банки и ритейл. Цифровая трансформация и взаимодействие» – уже в мае!
28.04.2022

Мероприятие пройдет 25–26 мая 2022 года в г. Ташкент при поддержке Центрального банка Республики Узбекистан.