Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովին

17.02.2022
ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է Հայ-ուկրաինական գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովին

  Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի և Ուկրաինայի գործարար շրջանակները համախմբող տարբեր կառույցների ղեկավարների մասնակցությամբ կայացած գործարար խորհրդի ստեղծման հիմնադիր ժողովին։

  Կարևորելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումն ու ստեղծվող խորհրդի հետագա գործունեությունը՝ ՀԲՄ գործադիր տնօրենն իր խոսքում անդրադարձել է այն հիմնական հեռանկարային ուղղություններին, որոնց շրջանակում  կարող են համագործակցել երկու երկրների ֆինանսական հատվածների կառույցները։

  Հեռավար ձևաչափով անցկացվող հանդիպման ավարտին ստորագրվել է նաև Հայ-ուկրաինական գործարար խորհրդի հինադրման համաձայնագիրը։ Ըստ Համաձայնագրի՝ Խորհրդի նպատակներն են նպաստել Ուկրաինայի և Հայաստանի միջև տնտեսական զարգացմանն ու համագործակցությանը՝ խրախուսելով երկխոսությունը երկու երկրների ձեռնարկությունների միջև։ Նպատակներից է նաև Ուկրաինայի և Հայաստանի կառավարական կառույցների համար առաջարկությունների մշակումը, որոնք միտված կլինեն ուկրաինա-հայկական գործարար հարաբերությունների ամրապնդման համար անհրաժեշտ ռազմավարությանն ու գործնական միջոցառումներին, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության նոր ոլորտների որոնումներին։

Նմանատիպ նորություններ

2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ
2022թ․ առաջին եռամսյակում բանկային համակարգի ընդհանուր կապիտալը հատել է 1 տրիլիոն դրամի սահմանը․ ՀԲՄ
13.05.2022

Այսօր Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) կայացած մամլո ասուլիսի շրջանակում ներկայացվեցին ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները, ինչպես նաև անդրադարձ կատարվեց համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։