Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հայաստանի առևտրային բանկերի հարկային վճարումներն աճել են 2.5 անգամ

05.11.2024
Հայաստանի առևտրային բանկերի հարկային վճարումներն աճել են 2.5 անգամ

  Շարունակելով ՀՀ բանկային համակարգի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք առևտրային բանկերի կողմից 2024թ․ 9 ամիսներին վճարված հարկերի վերաբերյալ ամփոփ անդրադարձը։

  Նախ նշենք, որ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 323 մլրդ․ դրամ: Ցուցանիշը 52%-ով գերազանցում է 2021թ․ նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշին, որը կազմում էր ավելի քան 871 մլրդ դրամ։

  Հայաստանի 18 առևտրային բանկերի կողմից ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին վճարվել է շուրջ 103 մլրդ դրամի հարկ, ինչը 2.5 անգամ գերազանցում է 2021թ․ նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը, որը կազմում էր 41 մլրդ․դրամ։

  Այսպիսով, բանկերի կողմից վճարված հարկերի տեսակարար կշիռը (1000 խոշոր հարկատուների ցանկում) 2021 թ․-ի համեմատ աճել է 3%-ով (4.7%-ից 7.8%)։