Հայաստանի Բանկերի Միություն
Գրքի տոն՝ հայրենիքի պաշտպանների երեխաների համար
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված միջոցառման հյուրերն այս անգամ «Զինվորի տանը» վերականգնողական բուժում ստացող զինծառայողների երեխաներն էին։
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման շրջանակում փոքրիկ ընթերցասերների դատին հանձնվեց միության աջակցությամբ տպագրված և Հայաստանի երրորդ հանրապետության դրամի 30-ամյակին նվիրված «Արտավազդ արքայի հեքիաթը» գիրքը։
Միջոցառման ընթացքում հեքիաթագրքի հեղինակ Արփի Մաղաքյանը երեխաներին ծանոթացրեց Տիգրան Մեծի որդի Արտավազդ արքայի, նրա օրոք ստեղծված և նրա կյանքը փրկած մետաղադրամի պատմությանը, ներկայացրեց Արտաշեսյան դինաստիայի արքայի բոսորագույն թագը։
«Արտավազդ արքայի հեքիաթը» գիրքում արքայի կողմից հատված մետաղադրամը պատմական էքսկուրս է կատարում դրամահատարանից մինչև մեր օրերը։
Հանդիպման ավարտին երեխաները ստացան գրքի իրենց օրինակները՝ հեղինակի մակագրությամբ՝ խոստանալով ընթերցել և սպասել նոր հանդիպման։
ՀԲՄ կողմից գրադարանին ևս նվիրաբերվեց գրքի խմբաքանակ:
Նմանատիպ նորություններ
Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։
Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։
Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։