Հայաստանի Բանկերի Միություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ
Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է «Ապագայի բանկն իմ պատկերացմամբ» խորագրով շարադրությունների և տեսահոլովակների մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բոլոր ավագ դպրոցների և վերջիններիս հավասարեցված կարգավիճակ ունեցող ուսումնական հաստատությունների սաները:
1. Շարադրությունների մրցույթ
Առաջարկվում են հետևյալ թեմաները՝
- «Ինչպիսի՞ն կցանկանայի տեսնել ապագայի բանկը»,
- «Թվային բանկն իմ պատկերացմամբ»,
- «Ամենահուսալի բանկն՝ իմ պատկերացմամբ»,
- «Խնայել հիմա՝ հանուն ապագայի»,
- վերը նշված հիմնական խորագրի տրամաբանությունից բխող որևէ ազատ թեմա:
2. Տեսահոլովակների մրցույթ
- խրախուսվելու են առաջարկված հիմնական խորագրից բխող ազատ թեմաները,
- յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկ տեսահոլովակ,
- տեսահոլովակը կարող է նկարահանված լինել պրոֆեսիոնալ կամ սիրողական տեսախցիկով՝ ապահովելով հստակ պատկեր և ձայն,
- ժանրային, ոճային սահմանափակումներ չկան,
- տեսահոլովակի տևողությունը պետք է լինի 1 րոպեի սահմաններում,
- կարելի է օգտագործել համակարգչային ձևավորում, ինչպես նաև ամբողջ տեսահոլովակը պատրաստել համակարգչային անիմացիայի միջոցով:
Աշխատանքները գնահատվելու են նախապես ձևավորված մասնագիտական հանձնախմբերի կողմից: Լավագույն աշխատանքները կխրախուսվեն հատուկ մրցանակներով, նվերներով և հավաստագրերով: Մրցույթների ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Խնայողությունների համաշխարհային օրվա (31.հոկտեմբերի.2019թ.) շրջանակներում նախատեսվող միջոցառումների ընթացքում:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 18.10.2019թ. ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստի միջոցով՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ» կամ «ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ» բառերը
Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող
«Ֆինանսական գրագիտություն և հմտություններ»
խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ