Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Հետազոտական էսսեների մրցույթ ԵՊՀ ուսանողների համար
24.10.2024
Հայաստանի բանկերի միությունը, Երևանի պետական համալսարանի հետ ձեռք բերված համագործակցության շրջանակում, հայտարարում է Հետազոտական էսսեների մրցույթ ԵՊՀ ուսանողների համար։
➢ Մրցույթի թեմաներն են՝
- Էլեկտրոնային վճարումների և բանկային քարտերի ապագան․ բանկերի տրանսֆորմացիան։
- Թվային տեխնոլոգիաների փոխակերպման ազդեցությունը բանկային համակարգի վրա։
- Բանկային միջավայրի բարելավման նախագծեր։
➢ Մրցույթին մասնակցելու պայմանները՝
- մրցույթին կարող են մասնակցել միայն ԵՊՀ ուսանողները,
- ուսանողներն էսսեները պետք է ներկայացնեն անհատապես. խմբային աշխատանքները չեն ընդունվում,
- էսսեների ներկայացման վերջնաժամկետն է՝ 2024 թ․ դեկտեմբերի 6-ը։
- Էսսեները և անհրաժեշտ տեղեկատվությունն անհրաժեշտ է ուղարկել՝ լրացնելով կից հղումը՝ https://forms.gle/tJg88JZdmqqdq1WY9
➢ ԷՍՍԵՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Էսսեները պետք է համապատասխանեն մրցույթի թեմաներին,
- պարունակեն միմյանց չհակասող իրական և փաստարկված տվյալներ,
- պարունակեն հետազոտական միտք,
- այլ աղբյուրներից մեջբերումների դեպքում հղումները (օգտագործված գրականության ցանկ) պարտադիր են,
- համապատասխանեն հետևյալ տեխնիկական պահանջներին՝
- տառատեսակը՝ GHEA Grapalat կամ Sylfaen, տառաչափը՝ 12
➢ Ընտրություն
Ներկայացված աշխատանքները գնահատվելու են ոլորտի մասնագետներից և փորձագետներից կազմված անկախ ժյուրիի կողմից:
Մրցույթի արդյունքի համաձայն` մրցութային յուրաքանյուր թեմայի մասով առաջին, երկորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակցիներին համապատասխանաբար կտրվեն մրցանակներ: Սահմանված են նաև հատուկ մրցանակներ։
- Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի բանկերի միություն՝ pr@uba.am էլեկտրոնային հասցեով կամ զանգահարելով +374 99527731 հեռախոսհամարով։