Հայաստանի Բանկերի Միություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. բիզնես-պլանների կազմման մրցույթ
Հայաստանի բանկերի միությունը հայտարարում է «Բիզնես-պլանի կազմում» թեմայով մրցույթ` տնտեսագիտական կրթությամբ ուսանողների համար:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների (պետական և մասնավոր) տնտեսագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետների/բաժինների ավարտական (վերջին) կուրսերի ուսանողները:
Պայմաններ
- Անհրաժեշտ է կազմել իրատեսական բիզնես-պլանների նախագծեր (ոլորտային սահմանափակում չկա, այդ թվում՝ նաև բանկային համակարգում կիրառելի բիզնես-պլանի առաջարկները):
- Աշխատանքները պետք է ներառեն նորարար գաղափարներ ու մոտեցումներ:
- Աշխատանքային լեզուն՝ հայերեն:
Աշխատանքները գնահատվելու են նախապես ձևավորված մասնագիտական հանձնախմբի կողմից: Լավագույն աշխատանքները կխրախուսվեն հատուկ մրցանակներով, նվերներով ու հավաստագրերով, ինչպես նաև կներառվեն ՀՀ առևտրային բանկերի բիզնես-հետաքրքրությունների ցանկում: Մրցույթի ամփոփումը և մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու Խնայողությունների համաշխարհային օրվա (31.հոկտեմբերի.2019թ.) շրջանակներում նախատեսվող միջոցառումների ընթացքում:
Մրցույթներին մասնակցել ցանկացողները կարող են մինչև 18.10.2019թ. ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստի միջոցով՝ վերջինիս թեմա /subject/ պատուհանում համապատասխանաբար նշելով «ԲԻԶՆԵՍ-ՊԼԱՆ» բառերը:
Մրցույթը կայանում է ՀԲՄ նախաձեռնությամբ իրականացվող
«Ֆինանսական գրագիտություն և հմտություններ»
խորագրով հանրային միջոցառումների ծրագրի շրջանակներում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ