Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Առևտրային բանկերի վարկերի մնացորդը 2025թ․ 1-ին եռամսյակի դրությամբ. վերլուծություն
20.05.2025

Շարունակելով բանկային համակարգի ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվական շարքը՝ ներկայացնում ենք ՀՀ առևտրային բանկերի վարկերի մնացորդը 2025թ 1-ին եռամսյակի դրությամբ։
Նշված ժամանակահատվածում ՀՀ բանկային համակարգի վարկերի մնացորդն աճել է 329 մլրդ ՀՀ դրամով կամ 5․1%-ով՝ համեմատած 2024թ․ դեկտեմբերի 31-ի հետ, իսկ 2024թ․ մարտի 31-ի համեմատ աճը կազմել է 1,551 մլրդ ՀՀ դրամ կամ 30%՝ պայմանավորված տնտեսության մի շարք ճյուղերում վարկային մնացորդի աճով։
- Հիփոթեքային վարկերի մնացորդը 2025թ․-ի առաջին եռամսյակում աճել է 1․8%-ով՝ համեմատած 2024թ․ դեկտեմբերի 31-ի հետ, իսկ 2024թ․ մարտի 31-ի համեմատ արձանագրվել է 35% աճ։
- Սպառողական վարկերի մնացորդը 2025թ․-ի առաջին եռամսյակում աճել է 6․2%-ով՝ համեմատած 2024թ․ դեկտեմբերի 31-ի հետ, իսկ 2024թ․ մարտի 31-ի համեմատ արձանագրվել է 27․6% աճ։
- Շինարարության ոլորտում վարկերի մնացորդը 2025թ․-ի առաջին եռամսյակում աճել է 6․3%-ով՝ համեմատած 2024թ․ դեկտեմբերի 31-ի հետ, իսկ 2024թ․ մարտի 31-ի համեմատ արձանագրվել է 33% աճ։
