Հայաստանի Բանկերի Միություն
«Բանկային գործ» ծրագրի հաջորդ փուլի մեկնարկը՝ սեպտեմբերի 22-ից

Բանկերի միության ուսումնական և որակավորման կենտրոնի կողմից ընթացիկ տարվա ապրիլ ամսին տրվեց «Բանկային գործ» որակավորման նոր ծրագրի մեկնարկը:
Ծրագիրը հավատարմագրված է Եվրոպական բանկային և ֆինանսական ծառայությունների ուսումնական ասոցիացիայի (EBTN-European Banking and Financial Services Training Association) կողմից և նպատակ ունի կրթելու բոլոր այն անձանց, ովքեր ցանկություն ունեն վերաորակավորվելու և աշխատելու ֆինանսաբանկային ոլորտում։
Որակավորման ծրագիրն արդեն իսկ անցկացվել է երկու փուլով՝ ունենալով 47 շրջանավարտ։ Նշենք, որ անկախ մասնագիտացումից, ծրագրին մասնակցել են ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերի ուսանողները, բակալավրի աստիճան ունեցողները, ինչպես նաև Ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցները վերաորակավորման և մասնագիտական աճի նպատակով։
Ծրագրի ավարտական քննությունները բարձր ցուցանիշներով հանձնած մասնակիցների տվյալներն իրենց համաձայնության դեպքում ուղարկվում են բանկեր' թափուր հաստիքների համալրման համար դիտարկման նպատակով։
«Բանկային գործ» ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին։
Դասընթացի մանրամասները և գրանցումը
https://forms.gle/WbH4RiM6R2zTCUN26
Բանկերի միության ուսումնական և որակավորման կենտրոնը շնորհակալություն է հայտնում ծրագրի շրջանավարտներին և ծրագրի ավելի քան 20 դասընթացավարներին։
