Հայաստանի Բանկերի Միություն
Մեկնարկել է «Բանկային գործ» ծրագրի նոր փուլը

Մինչ «Բանկային գործ» ծրագրի առաջին փուլի մասնակիցները պատրաստվում են իրենց ավարտական քննություններին, արդեն իսկ մեկնարկել են նոր փուլի մասնակիցների դասընթացները։
Ողջունելով ծրագրի նոր մասնակիցներին՝ ՀԲՄ փոխնախագահ Ռուբեն Մելիքյանը ներկայացրեց որակավորման ծրագրի մանրամասները՝ մաղթելով արդյունավետ ուսուցում։
«Բանկային գործ» ծրագրի նոր փուլը կանցկացվի երկու խմբով՝ պայմանավորված մասնակիցների գրանցումների մեծ թվով։
Ծրագրին, անկախ մասնագիտացումից, մասնակցում են ԲՈՒՀ-ի ավարտական կուրսերի ուսանողները, բակալավրի աստիճան ունեցողները, ինչպես նաև Ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցները վերաորակավորման և մասնագիտական աճի նպատակով։
Շուրջ 2 ամիս տևող դասընթացների շրջանակում ծրագրի մասնակիցները պրոֆեսիոնալ դասախոսական կազմի շնորհիվ նորովի կբացահայտեն բանկային համակարգը՝ ձեռք բերելով հիմնարար գիտելիքներ և հմտություններ։
#ՀայաստանիԲանկերիՄիություն #ԲանկայինԳործ #Կրթություն #Ուսում #Վերապատրաստում #ՆորՀնարավորություններ
