Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ նախագահը մասնակցել է Կենտրոնական բանկում կազմակերպված տարեվերջյան ընդունելությանը
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մասնակցել է Կենտրոնական բանկում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված տարեվերջյան ընդունելությանը, որին մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ հանձնաժողովների նախագահները, Կառավարության անդամները և ֆինանսաբանկային կազմակերպությունների ղեկավարները։
Ընդունելության ընթացքում ամփոփվել է անցնող ֆինանսական տարին, անդրադարձ է կատարվել ֆինանսական համակարգի մասնակիցների համատեղ ջանքերով երկրում ֆինանսական կայունության ապահովմանը, տնտեսությունում ֆինանսական միջնորդության զգալի խորացմանը, ֆինանսական ծառայությունների բարելավմանն ու հասանելիության ընդլայնմանը, ինչպես նաև բանկային համակարգի կողմից առանցքային ցուցանիշների գծով բարձր ֆինանսական արդյունքների արձանագրմանը։
Նմանատիպ նորություններ
Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։
Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։
Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։