Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը

14.09.2024
ՀՀ ԱԺ պատգամավորների հետ քննարկվել են ՀՀ բանկային համակարգի և պետության սերտ համագործակցությունը

Հայաստանի բանկերի միության հրավերով սեպտեմբերի 14-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների և ՀՀ առևտրային բանկերի նախագահների հանդիպումը՝ բիզնես նախաճաշի ձևաչափով։

Հանդիպման առանցքում պետություն-բանկային համակարգ համագործակցությունը, ՀՀ տնտեսության մեջ ՀՀ բանկային համակարգի դերը, ՀՀ տնտեսության և բանկային համակարգի վրա աշխարհաքաղաքական զարգացումների ազդեցություններն էին: 

ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը ներկայացրել է հայաստանյան բանկային համակարգի  վերջին տարիներին իրականացրած մեծ ծավալի աշխատանքները, համակարգի ֆինանսական ցուցանիշները, բանկերի և ՀԲՄ-ի  սոցիալական ծրագրերը: 

ՀՀ առևտրային բանկերի ղեկավարները պատգամավորների հետ քննարկել են բանկային համակարգի զարգացման, պետության հետ ավելի սերտ համագործակցության հնարավոր հեռանկարներն ու հնարավորությունները։

Նմանատիպ նորություններ

TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
TBC բանկի համագործակցությունը հայկական բանկային համակարգի հետ գնահատելի է. ՀԲՄ նախագահ
02.09.2024

Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։


Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
Հայկական և վրացական բանկային համակարգերը շատ ընդհանրություններ ունեն. «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն
30.08.2024

Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։