Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

«Banking Forum 2025» – համաժողովի բոլոր մանրամասներն՝ առցանց

15.08.2025
«Banking Forum 2025» – համաժողովի բոլոր մանրամասներն՝ առցանց

Արդեն հասանելի է սեպտեմբերի 23-24 կայանալիք Banking Forum 2025-ի պաշտոնական կայքը, որտեղ կարող եք ծանոթանալ բոլոր մանրամասներին։
 bankingforum.uba.am

«Բանկային համակարգի ապագան․ նորարարություններ և զարգացման հեռանկարներ» խորագրի ներքո անցկացվող ֆորումը միավորում է տարածաշրջանի և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներին՝ քննարկելու թվայնացման, կիբերանվտանգության, ռիսկերի կառավարման, ֆինանսական ծառայությունների ժամանակակից ստանդարտների ներդրման, ESG ինտեգրման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև բանկային համակարգի ապագայի տեսլականը։

Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչները՝ որոնց թվում՝ EBRD, BACEE, IFC, Raiffeisen Bank International, Վրաստանի ազգային բանկ, Bank of Georgia, Վրաստանի բանկերի ասոցիացիա, Հունաստանի բանկերի միություն և այլոք։

Բաց մի թողեք տարվա ամենասպասված բանկային ֆորումը։