Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

BANKING FORUM-2024․ նոր հեռանկարներ ու մարտահրավերներ

17.10.2024
BANKING FORUM-2024․ նոր հեռանկարներ ու մարտահրավերներ

  Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ նոյեմբերի 7-ին կկայանա «Տարածաշրջանային մարտահրավերներն ու հնարավորությունները  եվրոպական բանկերի հետ համագործակցության շրջանակներում» խորագրով BANKING FORUM 2024-ը։

  Ֆորումի նպատակն է մեկ հարկի տակ հավաքել տարածաշրջանային և եվրոպական կառույցներին՝ քննարկելու ոլորտի առկա մարտահրավերները, կարծիքներ փոխանակելու եվրոպական ֆինանսական շուկաների հետ ինտեգրման հարցերի վերաբերյալ՝ հնարավորություն ընձեռելով հաստատելու փոխշահավետ գործընկերային հարաբերություններ։

  Միջոցառմանը կմասնակցեն ինչպես տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, այնպես էլ հրավիրյալ այլ գործընկեր կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ։

  Գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/ERFJWwmw2JfmcUCu9