Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ-ն մասնակցել է «Բանկային համակարգի աշխատանքի կազմակերպումը COVID-19-ի պայմաններում» տեսակոնֆերանսին

13.05.2020
ՀԲՄ-ն մասնակցել է «Բանկային համակարգի աշխատանքի կազմակերպումը COVID-19-ի պայմաններում» տեսակոնֆերանսին

ԵվրոԱսիական համագործակցության ֆինասաբանկային ասոցիացիայի նախաձեռնությամբ տեղի է ունեցել տեսակոնֆերանս՝ նվիրված «Բանկային համակարգի աշխատանքի կազմակերպումը COVID-19 համավարակի պայմաններում» թեմային:  Տեսակոնֆերանսում ելույթներով հանդես են եկել ասոցիացիայի անդամ շուրջ 40 կառույցների ներկայացուցիչներ:

Հայաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմաններում  ՀՀ բանկային համակարգի գործունեության վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:  Ներկայացվել են համակարգում հեռավար աշխատանքի կազմակերպման և հաճախորդների սպասարկման  փորձը, բանկային ծառայությունների առցանց տիրույթում հասանելիության հնարավորությունները, ինչպես նաև բանկերի կողմից հաճախորդների աջակցության ծրագրերն ու Կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին բանկերի  մասնակցության արդյունքները:

Հավելենք, որ ներկայումս ԵվրոԱսիական համագործակցության ֆինասաբանկային ասոցիացիան  միավորում է Եվրոպայի և Ասիայի 20 երկրների ֆինանսաբանկային և գործարարների միությունները, առևտրային բանկերն ու կազմակերպությունները, ինչպես նաև հասարակական և գիտաարտադրական միավորումները:

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն