Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

2019թ․ ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը

19.03.2020
2019թ․ ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը

Այսօր Հաճախորդի միջազգային օրն է։ Այս առիթով ներկայացնում ենք տվյալներ

ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների թվի և նրանց բանկային հաշիվների վերաբերյալ։

2019թ-ին բանկերի հաճախորդների թիվն աճել է`278 088-ով կամ 10.1%-ով։

•     Ֆիզ. անձինք` 266 773-ով կամ 10%-ով

•      Իրավ. անձինք՝ 11 315-ով կամ 13%-ով

 

Նախորդ տարվա ընթացքում 762 266-ով կամ 14.7%-ով ավելացել են նաև հաճախորդների հաշիվները։

•       Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 729 759-ով կամ 14.6%-ով

•       Իրավ. անձանց հաշիվները ավելացել են` 32 507-ով կամ 17.5%-ով

 

Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության և վստահության համար: 

 

 

Ծանոթություն

Հաճախորդների միջազգային տոնն առաջին անգամ  նշվել է 2010 թվականի մարտի 19-ին:  Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ: