Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ասուլիսի հրավեր

05.08.2020
Ասուլիսի հրավեր

  Հարգելի գործընկեր,

  Հայաստանի բանկերի միությունը ս.թ. օգոստոսի 10-ին ժամը 12:00-ին հրավիրում է մասնակցելու մամուլի ասուլիսի, որն այս անգամ ևս, անվտանգության նկատառումներից ելնելով, կանցկացվի առցանց հարթակում և կհեռարձակվի ՀԲՄ ֆեյբուքյան էջի միջոցով:

  Ասուլիս ընթացքում կներկայացվեն ՀՀ բանկային համակարգի 2020 թվականի երկրորդ եռամսյակի և առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշները: Անդրադարձ կլինի նաև ՊԵԿ կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում ՀՀ  առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներին:

  Բանկային համակարգի գործունեության և ցուցանիշների վերաբերյալ ձեր հարցերը կարող եք ուղարկել ինչպես էլ. հասցեին՝ pr@uba.am, այնպես էլ ՀԲՄ-ի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով լրատվամիջոցի անունը:

  Հարցերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 6-ը, ժամը 12:00:

  Բանախոս՝

Սեյրան Սարգսյան – Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն