Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարության ղեկավար կազմի մասնակցությամբ

19.07.2022
Աշխատանքային քննարկում Արդարադատության նախարարության  ղեկավար կազմի մասնակցությամբ

  Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի և Արդարադատության նախարարի խորհրդական Սերժ Ռուշանյանի գլխավորությամբ ՀԲՄ-ում կայացել է աշխատանքային հանդիպում-քննարկում առևտրային բանկերի ներկայացուցիչների մասնակցությամբ։

  Ի թիվս օրակարգային հարցերի՝ մասնավորապես անդրադարձ է կատարվել դատարանների հետ փաստաթղթաշրջանառության, մասնավորապես դատարաններ փաստաթղթեր ներկայացնելուց յուրաքանչյուր փաստաթղթի վրա բանկի ներկայացուցչի ստորագրության առկայության դատարանի կողմից պահանջի խնդրին, ինչը էապես նվազեցնում է աշխատանքի արդյունավետությունը։

  Քննարկման ընթացքում բարձրացվել է նաև արդարադատության համակարգի հետ աշխատանքներում բիզնես պրոցեսների ավտոմատացման հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես ամրագրվել է, որ ներկայում երկարաժամկետ առումով իրականացվում է ՀՀ դատական համակարգի թվայնացման աշխատանքների ֆինանսավորում։

  Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քննարկուներում անդրադառնալ  նաև կարճաժամկետ լուծումներ ենթադրող հարցերին։