Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
Արտագնա սեմինար-քննարկում տնտեսական լրագրողների մասնակցությամբ
31.08.2022
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և առևտրային բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ ԿԲ կողմից տնտեսական լրագրողների համար կազմակերպված երկօրյա սեմինար-քննարկմանը։
Արտարժույթի շուկայի զարգացումների, բանկերի կողմից մատուցվող անկանխիկ վճարումների և կանխիկացման դիմաց գանձվող միջնորդավճարների, փոխարժեքի սփրեդերի վերաբերյալ զեկույցով հանդես են եկել ՀԲՄ և առևտրային բանկերի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։ Բանախոսները պատասխանել են նաև ներկայացված թեմաներ վերաբերյալ լրագրողների հարցերին:
Սեմինարի ընթացքում անդրադարձ է եղել նաև կենսաթոշակային ֆոնդերի կատարողականի, գնաճի, ֆինանսական ծառայությունների գնագոյացման թեմաներին: