Հայաստանի Բանկերի Միություն
Միասնական և շարունակական աջակցություն՝ հայրենիքի պաշտպաններին
Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ այսօր միության աշխատակիցները և առևտրային բանկերի ներկայացուցիչներն իրենց ներդրումն ունեցան զինվորների աջակցությանն ուղղված հերթական բարեգործական ծրագրում։
Միանալով «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի (1000+) և «Մեգերյան կարպետ» ընկերության նախաձեռնությանը՝ «Արևագորգին» ավելացվեցին նոր հանգույցներ՝ ի բարօրություն հայրենքի պաշտպանների և նրանց ընտանիքների։
«Պատերազմից հետո մեզնից յուրաքանչյուրն իր հոգու պարտքն է համարում ուժերի ներածի չափով աջակցել հայրենիքի պաշտպաններին և նրանց ընտանիքներին։ Պարբերաբար մասնակիցը դառնալով նմանօրինակ ծրագրերին՝ այս անգամ միացանք այս հետաքրքիր նախաձեռնությանը՝ մեր լուման ներդնելով դրա իրաԳՈՐԾման մեջ։ Հուսանք մեր օրինակը ևս վարակիչ կլինի և օր առաջ Արևագորգը կստանա իր ամբողջական տեսքը՝ դրանով իսկ ավելացնելով հայրենիքի պաշտպաններին ուղղվող աջակցությունը»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։
Նշենք, որ «Արևագորգ» ստեղծելու համար նվիրաբերած յուրաքանչյուր լուման տրամադրվելու է «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին (1000+)։ Գորգը գործվելուց հետո կվաճառվի աճուրդով, հանգանակված ողջ գումարը կրկին կուղղվի հիմնադրամի շահառուներին։ Հիմնադրամի շահառուները մեր hայրենիքների սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներն են կամ նրանց ընտանիքները: