Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Բանկային համակարգը միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին

20.08.2020
Բանկային համակարգը միացել է «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին

  Նպատակ ունենալով աջակցություն ցուցաբերել Բեյրութի աղետալի պայթյունից տուժած Լիբանանի մեր հայրենակիցներին՝ բանկային համակարգը ևս միացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք–արշավին:

  Այս նպատակով ՀԲՄ անդամ չորս բանկ դրամահավաք–արշավի միջոցով այսօրվա տվյալներով արդեն իսկ նվիրաբերել է 30մլն դրամ գումար: Տարբեր չափի դամական փոխանցումներ կատարվել են նաև համակարգի աշխատակիցների կողմից:  

  Մեր հայրենակիցներին մաղթում ենք քաջառողջություն և համբերություն: