Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ մասնակցությունը WBL4JOB նախագծի շրջանակում Ֆրանսիայում կայացած սեմինարներին
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) պատվիրակության անդամների մասնակցությամբ ս.թ. մարտի 28-ից ապրիլի 1-ը Ստրասբուրգի և Լիոնի համալսարաններում կայացել են քննարկումներ և փորձի փոխանակում ԵՄ Էրազմուս+ «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագծի շրջանակում։
Միջոցառման նպատակն է ուսումնասիրել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության և դուալ բարձրագույն կրթության ֆրանսիական փորձը՝ վերջինս Հայաստանի և Մոլդովայի կրթական համակարգերում ներդնելու նպատակով: Սեմինարներին Հայաստանից մասնակցել են ներկայացուցիչներ ՀԲՄ-ից, ՀՀ առևտրային բանկերից, Հայաստանում Ֆրանսիական համալսարանից, Շիրակի պետական համալսարանից և ԿԳՄՍ նախարարությունից։