Հայաստանի Բանկերի Միություն
«Հայաստանի բանկերի միությունը» և «Հայաստանի կառուցապատողների ասոցիացիան» համագործակցության հուշագիր են ստորագրել
«Հայաստանի բանկերի միությունը» և «Կառուցապատողների հայկական ասոցիացիան» այսօր՝ հունիսի 11-ին, ստորագրեցին հուշագիր, որը երկուստեք կնպաստի ոլորտային խնդիրների բարձրացմանը և լուծման ուղիներ գտնելուն, կողմերի շահերի ներկայացմանն ու պաշտպանությանը։
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը նշեց, որ հուշագիրը կնպաստի ոլորտում առաջընթացի նախադեպեր ստեղծելուն, հանդիպում-քննարկումների, դասընթացների, կոնֆերանսների, աշխատաժողովների կազմակերպմամբ նոր հաջողություններ գրանցելուն և պետական մարմիններում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում արդյունավետ որոշումներ կայացնելուն։
«Բանկային և կառուցապատման ոլորտներում փոխադարձ խորհրդատվությունները, ներդրումային միջավայրի համատեղ բարելավումը և գործակցության հարթակի ստեղծումը կողմերի երկխոսության կարևոր սկզբունքներն են»,-շեշտեց «Կառուցապատողների հայկականասոցիացիա»-յի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
Նմանատիպ նորություններ
Թբիլիսի կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպում ունեցավ նաև «TBC» բանկի ղեկավար կազմի հետ։
Վրաստան կատարած այցի ընթացքում Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը հանդիպել է նաև «Bank of Geօgia»-ի գլխավոր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեի հետ։
Տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի այցը հարևան Վրաստան, որի ընթացքում օգոստոսի 29-ին Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի բանկային ասոցիացիայի նախագահ Ալեքսանդր Ձնելաձեի հետ։