Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆՈՒՆԴ
31.12.2024

Հարգելի գործընկերներ, սիրելի բարեկամներ,
Սրտանց շնորհավորում ենք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Թող 2025 թվականը դառնա ֆինանսական կայունության, նոր հնարավորությունների և հաղթանակների տարի։
Թող ձեր բոլոր ներդրումները, լինի դա գործնական, թե անձնական, ապահովեն բարձր «շահույթ»՝ խաղաղության, սիրո և բարեկեցության տեսքով։ Իսկ ձեր կյանքի «բյուջեն» միշտ լինի լցված երջանկությամբ և հաջողություններով։
Մաղթում ենք, որ գալիք տարին ձեր կյանքում լինի համարձակ նպատակների ու ձեռքբերումների տարի։ Առողջություն, ուժ և երջանկություն բոլորիդ ընտանիքներին։