Հայաստանի Բանկերի Միություն
«Seaside Startup Summit»-ում խարույկի շուրջ Հայաստանի բանկային համակարգի ապագան ու տնտեսական առաջընթացն են
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը, «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ, ներդրումային բիզնեսի տնօրեն Դավիթ Սարգսյանը Seaside Startup Summit-ում խարույկի շուրջ էին հավաքել երիտասարդ startuper-ներին և ինտերակտիվ հարց ու պատասխանի ընթացքում ներկայացրին հայաստանյան բանկային համակարգը, խոսեցին տնտեսության զարգացումից և կրիպտոակտիվներից։
ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը բանկային համակարգի ապագա տեսլականից խոսեց։ «Հայաստանի բանկային համակարգի ապագան տեխնոլոգիական փոփոխություններն են և բանկերի նկատմամբ հասարակության վստահության բարձր աստիճանը». նշեց միության նախագահը և փաստեց, որ առաջընթացի համար բոլոր նախադրյալները կան։ «Թե՛ ՀՀ բանկերը, թե՛ Կենտրոնական բանկը, թե՛ Բանկերի միությունն անում են առավելագույնը այս համակարգը զարգացնելու և նորարար դարձնելու համար»․հավելեց Դանիել Ազատյանը։
Կենտրոնական բանկի նախագահի տեղեկալ Արմեն Նուրբեկյանը անդրադարձավ ֆինանսական համակարգի կայունությանը և պատասխանեց կրիպտոակտիվների հետ կապված startuper-ների հարցերին։ «Հայաստանում նույնիսկ պատերազմի և համավարակի ընթացքում ֆինանսական համակարգի կայունությունը չի խարխլվել։ Դա, անկասկած, կարևոր ձեռքբերում է մեր երկրի համար»․շեշտեց ԿԲ նախագահի տեղեկալը։ Արմեն Նուրբեկյանը նաև խոսեց այն գործիքակազմից, որը օգտագործում է Կենտրոնական բանկը ՀՀ բանկային համակարգում շոշափելի դրական արդյունքներ գրանցելու և ոլորտի աշխատանքը ոռավելագույնս թափանցիկ դարձնելու համար։
«Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանը և «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահի տեղակալ Դավիթ Սարգսյանը սեփական փորձով ներկայացրին բանկային համակարգում եղած փոփոխությունները, մարտահրավերները և հնարավորությունները, որոնք օրեցօր ավելանում են։ Հյուրերը startuper-ներին նաև ծանոթացրին ներդրումային բիզնեսին և դրա առանձնահատկություններին։
Մոտ երկու ժամ տևած զրույցից հետո Դանիել Ազատյանը, Արմեն Նուրբեկյանը, Արտակ Անանյանը և Դավիթ Սարգսյանը հասցրին ծանոթանալ մի քանի startup-երի, ուղղել իրենց հուզող հարցերն ու հաջողություն մաղթել երիտասարդներին։