Հայաստանի Բանկերի Միություն
Պարգևատրում Հայաստանի բանկերի միության կողմից
2019 թվականի մայիսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված «Իմ ֆինանսների ամիս-2019» ծրագրի ամփոփիչ միջոցառումը:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել է նաև հիշյալ ծրագրով նախատեսված բոլոր մրցույթների հաղթողների պարգևատրման արարողություն:
«Իմ ֆինանսների ամիս-2019» ծրագրի շրջանակներում անցկացված նկարչական մրցույթում «Հայաստանի բանկերի միության համակրանք» անվանակարգին է արժանացել ՀՀ Կոտայքի մարզի «Նոր Գյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սան 8-ամյա Արսեն Աֆանեսյանը (աշխատանքը կցվում է):
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Ս. Սարգսյանի կողմից պատանի նկարիչն արժանացել է պատվոգրի և խորհրդանշական հուշանվեր՝ ժամանակակից չմուշկի (skateboard), որը պատկերված է եղել հեղինակային նկարում ու համարվել է ֆինանսական խնայողություններ ունենալու դեպքում՝ Արսենի համար ամենացանկալի իրը:
Հայաստանի բանկերի միության կողմից նախատեսված խրախուսական մրցանակը դպրոցականին հանձնել է ՀԲՄ ներկայացուցիչ Ն. Այվազյանը: