Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
ՀԲՄ աջակցությամբ կայացավ OpenWay Day Armenia 2022-ը
28.10.2022
Ս․թ․ հոկտեմբերի 18-ին Հայաստանի բանկերի միության աջակցությամբ OpenWay և Finaro-ի կազմակերպությունների կողմից անցկացվեց OpenWay Day Armenia 2022-ը:
Միջոցառմանը ներկայացվել է բանկերի և ֆինտեխների հաջողված փորձը, անդրադարձ է կատարվել թվային վճարումների լավագույն փորձին և տարբեր տարածաշրջաններում նկատվող միտումներին:
Միջոցառմանը մասնակից պատվավոր հյուրերն առիթ են ունեցել կիսվել իրենց փորձով և պատկերացումներով, թե ինչպես կարող են բանկերը դառնալ առաջատարներ՝ օգտագործելով ներքին և միջսահմանային թվային վճարումները: