Հայաստանի Բանկերի Միություն
Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Մհեր Անանյանը
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն, վարչության նախագահ Մհեր Անանյանը։ Այս պաշտոնում նա կփոխարինի «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գևորգ Մաչանյանին, ով միությունը նախագահել է 2021-2022 թվականներին:
Հայաստանի բանկերի միության խորհրդի անդամներն ու գործադիր տնօրենը շնորհակալություն են հայտնել Գևորգ Մաչանյանին արդյունավետ գործունեության համար և նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք և հաջողություններ:
Նշենք, որ ՀԲՄ կանոնադրության համաձայն՝ միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով:
ՀԲՄ խորհրդի նորընտիր նախագահ Մհեր Անանյանն ունի շուրջ 30 տարվա աշխատանքային փորձ բանկային համակարգում։ 2020թ․ փետրվարի 24-ից զբաղեցնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ գործադիր տնօրենի, վարչության նախագահի պաշտոնը։
Մհեր Անանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
Հայաստանի բանկերի միության
Հասարակայնության հետ կապերի ծառայություն