Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Հանդիպում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) պատվիրակության հետ

12.12.2024
Հանդիպում Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) պատվիրակության  հետ

  Թվային բանկային ծառայություններ, ֆինանսական ապրանքների և ծառայությունների բազմազանություն (biodiversity) և նորագույն տեխնոլոգիաների ներդրում։ Այս գործընթացների զարգացմանն ու ներդրմանն առնչվող հարցերն այսօր քննարկվել են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) պատվիրակության մասնակցությամբ Հայաստանի բանկերի միությունում կազմակերպված հանդիպման շրջանակներում։

  IFC–ի Եվրոպայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի ֆինանսական հաստատությունների խմբի խորհրդատվական ծառայությունների ղեկավար Լիլիանա Պոցոյի փոխանցմամբ՝ ներկա փուլում իրենց թիմը նպատակ ունի ծանոթանալու Հայաստանի բանկային համակարգում ներդրվող և կիրառվող թվային փոխակերպման գործընթացին՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ։

  ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանկային համակարգի թվային օրակարգի հանդեպ ցուցաբերած հետաքրքրվածության համար՝ ընդգծվելով միջազգային կառույցների հետագա ակտիվ համագործակցության կարևորությունը:

  Հանդիպման ավարտին կողմերն ամփոփել են ներկայացված առաջարկներն ու դիտարկումները՝ հետագայում դրանք քննարկման առարկա դարձնելու առևտրային բանկերի և պատկան կառույցների հետ։