Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ նախագահը մասնակցում է Ֆրանկֆուրտում ընթացող EBTN-ի անդամների 2024թ. հանդիպմանը
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ֆրանկֆուրտ քաղաքում անցկացվող Եվրոպական բանկային և ֆինանսական ծառայությունների ուսուցման ասոցիացիայի/EBTN անդամների 2024 թվականի մեկնարկային հանդիպմանը:
Միջոցառումը հյուրընկալում է Ֆրանկֆուրտի Ֆինանսների և կառավարման դպրոցը:
Միջոցառման շրջանակում Դանիել Ազատյանը մասնակցում է ֆինանսաբանկային ոլորտում մասնագիտական որակավորումների հավաստագրման համակարգերի զարգացման, նոր համակարգերի ներդրման շուրջ առանցքային քննարկումներին՝ ոլորտը ներկայացնող եվրոպական առաջատար կառույցների ներկայացուցիչների հետ:
Հանդիպումները կարևոր հարթակ են հանդիսանում անդամ կառույցների միջև արժեքավոր ձեռքբերումների և զարգացումների վերաբերյալ փորձի փոխանակման ու նոր գործընկեությունների ընդլայնման համար: