Հայաստանի Բանկերի Միություն
Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:
ՀԲՄ-ն՝ Doing Digital միջազգային ֆորումի մասնակից
03.04.2024
Հայաստանի բանկերի միությունն՝ ի դեմս ՀՀ առևտրային բանկերի, մասնակցում է Doing Digital ամենամյա միջազգային ֆորումին։
Doing Digital-ի նպատակն է համաշխարհային տեխնոլոգիական և բիզնես հանրության շրջանում Հայաստանը դիրքավորել որպես թվային փոխակերպման նոր հարթակ։
Այս տարի ֆորումում առանձնացվելու են այն հնարավորություններն ու նորարարությունները, որոնք տեխնոլոգիաներն ու թվայնացումը բերում են պետական, ֆինանսական և տնտեսության տարբեր ոլորտներ։