Հայաստանի Բանկերի Միություն
Բանկաին գործ որակավորման ծրագիր

Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) ստացել է Եվրոպական բանկային և ֆինանսական ծառայությունների ուսումնական ասոցիացիայի (EBTN-European Banking and Financial Services Training Association) հավատարմագրումը՝ «Բանկային գործ» ուսումնական որակավորման ծրագիր իրականացնելու համար։
Այսուհետ բանկային ոլորտում սկսնակ մասնագետների համար ՀԲՄ կողմից կազմակերպվող դասընթացների շրջանավարտներին շնորհվելու է EBTN-ի կողմից հավատարմագրված վկայագիր, որը համապատասխանում է եվրոպական պահանջներին։
Ծրագրի նպատակն է մասնակիցներին տրամադրել ֆինանսաբանկային ոլորտի վերաբերյալ համապարփակ տեսական և գործնական գիտելիքներ՝ համակարգի համար ապահովելով որակյալ մասնագետներ։
Նշենք, որ ՀԲՄ-ն հավատարմագրման հայտ ներկայացրել էր դեռևս 2024թ․սեպտեմբերին և առաջիկայում արդեն նախատեսվում է ծրագրի մեկնարկը։