Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

ՀԲՄ նախագահը մասնակցել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին

02.02.2024
ՀԲՄ նախագահը մասնակցել է «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովին

  Հայաստանի բանկերի միության գլխավոր հովանավորությամբ կայացել է  «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որին մասնակցել է ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը:

  Համաժողովի նպատակն էր միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և արհեստական բանականության ոլորտի փորձագետներին՝ ուսումնասիրելու արհեստական բանականության գերժամանակակից ռազմավարությունները:

  Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Համաժողովի բանախոսների թվում էին «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը և ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը: