Հայաստանի Բանկերի Միություն
2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀՀ առևտրային բանկերի տեղակայվածության նկարագրողական վերլուծություն
Հայաստանի բանկերի միութունը մշտապես դիտարկում է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՀՀ ՊԵԿ) կողմից հրապարակվող առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում[1] ՀՀ առևտրային բանկերի ընդգրկվածության միտումներն ու հետևում բանկային համակարգի կողմից կատարվող հարկային վճարումների ընթացիկ ցուցանիշներին ու ծավալներին:
Հայաստանի թվով 18 առևտրային բանկերից 17-ը 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների կտրվածքով շարունակում են դիրքային առաջընթաց գրանցել առաջին 1000 խոշոր հարկատուների ցանկում, ընդ որում նրանցից թվով 15-ը ընդգրկվել են առաջին 100 խոշոր հարկատուների ցանկում: 9 ամիսների ընթացքում բանկերը քանակական ներկայացվածությամբ ապահովել են 1.7% տեսակարար կշիռ, իսկ վճարած հարկերի առումով՝ 8.8%:
Համաձայն ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակված վիճակագրության, հարկային մուտքերը բոլոր 1000 կազմակերպությունների գծով հաշվետու ժամանակահատվածում կազմել են 1 267 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 16.9%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում վերոնշյալ ցանկում ընդգրկված թվով 17 առևտրային բանկերը գեներացրել են 111.8 մլրդ դրամի չափով հարկային մուտքեր, որը կազմել է ընդհանուր ծավալի 8.8%-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ցուցանիշն ավելացել է 65.3 մլրդ ՀՀ դրամով, այսինքն հավելաճը կազմել է շուրջ 140.4%: Իսկ 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը ավելացել են շուրջ 69 482 մլն դրամով կամ շուրջ 3 անգամ (Գծապատկեր 3):
Հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 6 576 մլն դրամ, որն ավելի քան 5 անգամ գերազանցում է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը՝ կազմելով 1 175 մլն դրամ (Գծապատկեր 1):
1000 խոշոր հարկատուների վճարած ուղղակի հարկերի ծավալը շահութահարկի և եկամտահարկի գծով կազմել է 437.8 մլրդ ՀՀ դրամ, որից բանկերի վճարած ուղղակի հարկերը կազմել են շուրջ 101.9 մլրդ դրամ կամ ընդհանուր ուղղակի հարկերի 23.3%-ը: Այս ցուցանիշի մասով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 62.1 մլրդ դրամի կամ 156% աճ:
Ուշագրավ է, որ առևտրային բանկերի վճարած շահութահարկի և եկամտահարկի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով կազմել է 5 994 մլն դրամ՝ ավելի քան 17 անգամ գերազանցելով մնացած կազմակերպությունների միջինացված ցուցանիշը, որը կազմել է 342 մլն դրամ (Գծապատկեր 2):
2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի վճարած ընդամենը հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով ավելի քան 5 անգամ գերազանցել է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը, իսկ 2022թ. համադրելի ժամանակահատվածում՝ շուրջ 2.6 անգամ:
2023թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին առևտրային բանկերի վճարած ուղղակի հարկերի միջինացված ցուցանիշը մեկ բանկի հաշվով ավելի քան 17 անգամ գերազանցել է մնացած հարկ վճարողների միջինացված ցուցանիշը, իսկ 2022թ. համադրելի ժամանակահատվածում՝ շուրջ 8 անգամ:
[1] ՀՀ ՊԵԿ ցանկեր - http://www.taxservice.am/
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։