Հայաստանի Բանկերի Միություն
ՀԲՄ-ն և մի շարք բանկեր միանում են «Մեկը երկու դարձնենք» նախաձեռնությանը

Շարունակելով աջակցություն ցուցաբերել Հայոց հաղթական բանակին՝ Հայաստանի բանկերի միությունը և մի շարք առևտրային բանկեր որոշում են կայացրել կրկնապատկել իրենց աշխատակիցների կողմից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին յուրաքանչյուր ամիս փոխանցվող 1000-ական դրամները։
«Մեկը երկու դարձնենք» ծրագրի նպատակն է ավելացնել հիմնադրամին կատարվող նվիրաբերությունների ծավալը, ինչպես նաև ամրապնդել հիմնադրամի և մասնավոր ընկերությունների միջև առկա կապը: Հիմնադրամի միջոցներն ուղղվում են զոհված զինծառայողի ընտանիքներին, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողներին:
Նախաձեռնության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ։
#ՀԱՂԹԵԼՈւԵՆՔ
Նմանատիպ նորություններ
Նպատակ ունենալով զարգացնել և ամրապնդել միջազգային ֆինանսական համակարգի կառույցների հետ համագործակցությունը Հայաստանի բանկերի միությունը (ՀԲՄ) դարձել է Եվրոպական բանկային ֆեդերացիայի/ԵԲՖ (European Banking Federation/EBF) գործակցող անդամ: