Հայաստանի Բանկերի Միություն
Նորություններ
Աթենք, Հունաստան, 12 նոյեմբեր 2018: Տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում հայտնի ինտեգրատոր Ինտրաքոմ Տելեկոմ ընկերությունը և ֆինանսաբանկային և ապահովագրական շուկաներին տեխնոլոգիական լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի` Ինտելլեկ Դիզայն Արենա ընկերության հետ համատեղ ներկայացրել են “Ինտրալլեկ բանկային լուծումները”: Այն միասնական, ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված առաջարկ է, որը թույլ կտա առավել անվտանգ և արդյունավետ կերպով ամբողջովին թվայնացնել հայկական առևտրային բանկերի գործառնությունները:
ՀՀ Կենտրոնական բանկը, Հայաստանի բանկերի միությունը, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը և Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը Միջազգային համագործակցության խնայողական բանկերի հիմնադրամի համագործակցությամբ սույնթվականիհոկտեմբերի 31-իննշեցին խնայողությունների միջազգային օրը:
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ կազմակերպվել է հանդիպում` ՀՀ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության, ՀՀ բանկերի ղեկավարների և մարզպետարանի ղեկավարության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական հարցերը և ֆինանսական կառույցների հնարավոր մասնակցությունն այդ հարցերում:
Արդեն 3 տարի շարունակ ՀՀ բանկերի աջակցությամբ իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բնակվող երեխաների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու ծրագիրը: