Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. Ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ

05.06.2020
Վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. Ֆիզիկական  և 17.4 հազ. իրավաբանական անձ

Կորոնավիրուսի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած ֆիզիկական և իրավաբանական անձ վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները:

Հունիսի 1-ի դրությամբ վարկերի վերանայման հնարավորությունից օգտվել է մոտ 550 հազ. ֆիզիկական և 17.4 հազ. իրավաբանական անձ: Ընդհանուր առմամբ վերանայվել է 1.3 տրլն մնացորդով շուրջ 980 հազ. վարկային պայմանագիր:

ՀՀ առևտրային բանկերն ակտիվորեն ներգրավված են նաև ՀՀ կառավարության կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային ծրագրերում։

Մասնավորապես՝ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումներ ձեռք բերելու համար, հունիսի 1-ի դրությամբ արդեն հաստատվել է 684 վարկային հայտ՝ ծավալը 44.7 մլրդ դրամին համարժեք։

Հակաճգնաժամային 2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը, ֆինանսական կազմակերպությունների կողմից բավարարված (նախնական հաստատված) հայտերի քանակը կազմում է 10,431 (որից 8,815-ը մինչև 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր), իսկ ծավալը՝ 15.4 մլրդ ՀՀ դրամ (որից 7.3 մլրդ-ը մինչև 1 մլն ՀՀ դրամ միկրովարկեր):

Ըստ այդմ, հակաճգնաժամային երկու ծրագրերով ընդհանուր առմամբ բավարարվել է 11,115 վարկային հայտ, ընդհանուր ծավալը՝ 60.1 մլրդ դրամ։

 

Նմանատիպ նորություններ

Վարկառուներին կցուցաբերվի անհատական մոտեցում և կտրվեն համարժեք լուծումներ
Վարկառուներին կցուցաբերվի անհատական մոտեցում և կտրվեն համարժեք լուծումներ
02.11.2020

Անդրադառնալով մեր համաքաղաքացիների և բանկերի հաճախորդների կողմից բարձրացված հարցադրումներին՝ հարկ ենք համարում ևս մեկ անգամ ներկայացնել հաճախորդների հետ տարվող աշխատանքների վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ:

ՀՀ բանկերի կողմից ներված վարկային տոկոսների, տույժ-տուգանքների վերաբերյալ
ՀՀ բանկերի կողմից ներված վարկային տոկոսների, տույժ-տուգանքների վերաբերյալ
25.02.2019

Դեռևս նախորդ տարվա մայիս-հունիս ամիսներից մեկնարկեց ՀՀ առևտրային բանկերի կողմից վարկային տոկոսների, տույժ-տուգանքների ներման՝ հանրային կարևորություն ունեցող գործընթացը: