Հայաստանի Բանկերի Միություն
Հաստատվել է պարտքերի հավաքագրման գործընթացում հաճախորդների հետ հաղորդակցման կանոնակարգը

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի կողմից հաստատված կանոնակարգի նպատակն է խթանել առևտրային բանկերի կողմից պարտքերի հավաքագրման գործընթացում հաճախորդների հետ հաղորդակցման սպառողամետ մոտեցումների ներինստիտուտային, օրենսդրական մակարդակից դուրս կիրարկումը՝ հաղորդակցման միասնական չափորոշիչների ինքնակարգավորման միջոցով։
Կանոնակարգով սահմանվում են խնդրահարույց հաճախորդների` փոխառուների, վարկառուների, գրավատների և երաշխավորների հետ պարտքերի հավաքագրման ընթացքում բանկերի կողմից հաղորդակցման նվազագույն պահանջները:
Փաստաթղթում օգտագործվել են դրույթներ, որոնք լայնորեն կիրառվում են միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակված ուղեցույցներում/կանոններում։
Կանոնակարգերի դրույթներին մանրամասն կարելի է ծանոթանալ հղմամբ