Հայաստանի Բանկերի Միություն
Մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ առևտրային բանկերի PR պատասխանատուների համար

ՀԲՄ նախաձեռնությամբ առևտրային բանկերի հասարակայնության հետ կապերի (PR) պատասխանատուների համար անցկացվեց մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որը վարեց PR տեխնոլոգ, գրող, «Взрывной PR» գործակալության տնօրեն Ռոման Մասլեննիկովը: Բանախոսի ընտրությունը կատարվել էր հաշվի առնելով վերջինիս մասնագիտական գործունեությունը և վերապատրաստման դասընթացներ վարելու փորձը:
Վերապատրաստման դասընթացի շրջանակում առևտրային բանկերի 22 ներկայացուցիչները ծանոթացան մասնավորապես բանկային համակարգում PR տեխնոլոգիաների առավել արդյունավետ կիրառման եղանակներին, ճգնաժամային հաղորդակցության հիմնախնդիրներին, ինչպես նաև անձնական և կորպորատիվ բրենդինգի գաղտնիքներին:
Դասընթացի մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր:


Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:




