Հայաստանի Բանկերի Միություն
Հանդիպում բանկային համակարգի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ
ՀՀ բանկային համակարգի և ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած արդեն երկրորդ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են ֆինանսական ռիսկերի կառավարման գործիքների հասանելիության, ինչպես նաև այլ պրակտիկ հարցեր:
Բանախոսների փոխանցմամբ՝ ներկայիս գլոբալ ֆինանսատնտեսական անորոշությունների ֆոնին կարևորվում է ֆինանսական շուկայում, այդ թվում՝ արժութային ռիսկերի կառավարման ածանցյալ գործիքների առկայությունն ու հասանելիությունը: Մի շարք առևտրային բանկերի կողմից ներկայացվել են գործող ածանցյալ գործիքների պայմանները։
Հարկ է հաշվի առնել, որ չծածկված ռիսկերի դեպքում տնտեսվարողները կարող են կրել կորուստներ, մինչդեռ գործիքների կիրառմամբ կարող են կառավարել վերոնշյալ ռիսկերը։
Նշենք, որ նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել նաև արժութային ռիսկեր ունեցող այլ ոլորտների ներկայացուցիչների հետ: Առաջիկայում ևս կկայանան նմանատիպ այլ հանդիպումներ։
Հայաստանի բանկերի միության
Հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։