Հայաստանի Բանկերի Միություն
2020թ. ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
Այսօր Հաճախորդի միջազգային օրն է։
Այս առիթով ներկայացնում ենք տվյալներ ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ։
2020թ.-ին բանկերի հաճախորդների թիվն աճել է 7.5%-ով` կազմելով 3 251 281: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց թիվն ավելացել է 219 397-ով կամ 7.5%-ով (3 146 319 հաճախորդ), իրավաբանական անձանց թիվը՝ 6 451-ով կամ 6.5%-ով (104 962 հաճախորդ):
Նախորդ տարվա ընթացքում 333 527-ով կամ 5.6%-ով ավելացել է նաև հաճախորդների բանկային հաշիվների թիվը՝ կազմելով 6 265 944։ Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են՝ 320 493-ով կամ 5.6%-ով (6 034 936 հաշիվ), իրավաբանական անձանց հաշիվները՝ 13 034-ով կամ 6%-ով (231 008 հաշիվ):
Հայաստանի բանկերի միությունը շնորհավորում և շնորհակալություն է հայտնում բանկերի հավատարիմ հաճախորդներին արդյունավետ համագործակցության և վստահության համար:
Ծանոթություն
Հաճախորդների միջազգային տոնն առաջին անգամ նշվել է 2010 թվականի մարտի 19-ին: Տոնի նախաձեռնողներն են Ռուսաստանի և Լիտվայի ձեռներեցները: Ավելի ուշ նրանց միացել են նաև Եվրոպայի և Ամերիկայի մեծ ու փոքր առևտրի կենտրոններ:
*Հիշեցում. Եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։