Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են

01.12.2020
Ի գիտություն ավանդատուների. երաշխավորված ավանդների սահմանաչափերն ավելացվել են

  Այսօրվանից ուժի մեջ են մտնում երաշխավորված ավանդների նոր սահմանաչափերը:

  «Ֆիզիկական անձանց բանկային ավանդները երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում իրականացված փոփոխությունների համաձայն՝ դեկտեմբերի 1-ից սահմանվելու են երաշխավորված ավանդների հետևյալ չափերը՝

 

  • Միայն դրամային ավանդի դեպքում` 16 միլիոն   դրամ՝ նախկին 10 միլիոն դրամի փոխարեն:
  • Միայն արտարժութային ավանդի դեպքում` 7   միլիոն   դրամ՝ նախկին 5   միլիոն   դրամի փոխարեն:
  • Եթե ունեք միաժամանակ և՛ դրամային, և՛ արտարժութային ավանդներ, և դրամային ավանդի չափը 7 միլիոն դրամից ավելի է, ապա երաշխավորվելու է միայն դրամային ավանդը՝ մինչև 16 միլիոն ՀՀ դրամի չափով:
  • Եթե ունեք միաժամանակ դրամային և արտարժութային բանկային ավանդներ, և Ձեր դրամային ավանդի գումարը 7 միլիոն դրամից պակաս է, ապա երաշխավորվում է դրամային ավանդն ամբողջությամբ և արտարժութային ավանդը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային բանկային ավանդի տարբերության չափով:

 

  Սույն սահմանաչափերն ուժի մեջ են մտնում 2020 թվականի դեկտեմբերի 1-ից և տարածվում նաև ուժի մեջ մտնելու պահին գործող ավանդային պայմանագրերի վրա:

  Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքի նպատակն է՝ նպաստել ՀՀ բանկային համակարգի հուսալիության բարձրացմանը և ապահովել ավանդատուների շահերի պաշտպանությունը:

 

  Ծանոթագրություն.

  Նույն բանկում ունեցած ձեր բոլոր դրամային ավանդները համարվում են մեկ ավանդ, և բոլոր արտարժութային ավանդները՝ մեկ ավանդ: Եթե ունեք ավանդներ ՀՀ տարածքում գործող մի քանի բանկերում, ապա դրանք երաշխավորվում են յուրաքանչյուր բանկում`առավելագույն սահմանաչափով։

  Ավանդների հատուցման երաշխավորողն է Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։

Նմանատիպ նորություններ

Ռեեստրում  ներառվող տեղեկատվությունը շարունակելու է համարվել բանկային գաղտնիք
Ռեեստրում ներառվող տեղեկատվությունը շարունակելու է համարվել բանկային գաղտնիք
12.05.2021

Ի պատասխան բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի ստեղծման նախագծի վերաբերյալ լրատվամիջոցներից ստացված հարցումներին և հանրության շրջանում վերջինիս ներդրման վերաբերյալ հնչող գնահատականներին` հարկ ենք համարում ուշադրություն հրավիրել մի շարք փաստերի վրա:

2020թ. ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
2020թ. ավելացել է բանկերի հաճախորդների և բանկային հաշիվների թիվը
19.03.2021

Այսօր Հաճախորդի միջազգային օրն է։

Այս առիթով ներկայացնում ենք տվյալներ ՀՀ առևտրային բանկերում սպասարկվող հաճախորդների և նրանց բանկային հաշիվների թվի վերաբերյալ։

ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020»   մրցանակաբաշխությանը
ՀԲՄ գործադիր տնօրենը մասնակցել է «Լավագույն Հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությանը
22.02.2021

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկա է գտնվել «Լավագույն Հայկական բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությանը: