Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

EBTN հավաստագրեր, նոր գիտելիք և նոր հնարավորություններ

18.12.2025
EBTN հավաստագրեր, նոր գիտելիք և նոր հնարավորություններ

  Երկու ամիս տևած ինտենսիվ ուսուցման և հաջողությամբ հանձնված քննությունների արդյունքում «Բանկային գործ» որակավորման ծրագրի հերթական՝ երրորդ փուլի 35 շրջանավարտները ստացան իրենց որակավորման հավաստագրերը՝ հավատարմագրված EBTN-ի (European Banking & Financial Services Training Association) կողմից։

  Շրջանավարտների հետ ՀԲՄ-ում կազմակերպված հանդիպմանը ներկա էին ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը, դասախոսական կազմից ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական Հասմիկ Ղահրամանյանը և Կոնվերս Բանկի Վաճառքների համակարգման բաժնի ղեկավար Հայկ Դավթյանը։

  «Կրթությունն այն հիմքն է, որի վրա կառուցվում է վստահելի և կայուն բանկային համակարգը։ Այս ծրագիրը մեզ համար կարևոր ներդրում է ոչ միայն կրթության, այլև ոլորտի ապագայի մեջ․ այն նպաստում է նոր սերնդի մասնագետների ձևավորմանը, ովքեր կկարողանան պատասխանել ժամանակակից բանկային համակարգի մարտահրավերներին»,- նշել է Դանիել Ազատյանը։

  Բանկերի միության ուսումնական և որակավորման կենտրոնը շնորհակալություն է հայտնում ծրագրի շրջանավարտներին և ծրագրի դասընթացավարներին։

  «Բանկային գործ» ծրագրի հաջորդ փուլը կմեկնարկի 2026թ․ հունվարի 19-ից, գրանցումը՝ վաղվանից՝ դեկտեմբերի 19-ից։ Մանրամասները նախապես հասանելի կլինեն ՀԲՄ պաշտոնական կայքում և մեր սոց․ հարթակներում։

  ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ անկախ մասնագիտացումից ծրագրին կարող են դիմել ԲՈՒՀ-երի 3-րդ, ավարտական կուրսերի ուսանողները, բակալավրի աստիճան ունեցողները, ինչպես նաև Ֆինանսաբանկային ոլորտի աշխատակիցները վերաորակավորման և մասնագիտական աճի նպատակով։