Հայաստանի Բանկերի Միություն

Միությունը իրավաբանական անձ ոչ առևտրային կազմակերպություն է, որի ստեղծման նպատակն է եղել բանկերի շահերի պաշտպանությունը:

Առևտրային բանկերի ղեկավարների այցը Զինվորի տուն

03.11.2021
Առևտրային բանկերի ղեկավարների այցը  Զինվորի տուն

  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ հետագա հնարավոր համագործակցության ձևաչափերը քննարկելու նպատակով Հայաստանի բանկերի միության պատվիրակությունը հյուրընկալվել էր Զինվորի տանը:

  Կենտրոնում կազմակերպված շրջայցի ընթացքում Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները ծանոթացան վիրավոր զինվորների վերականգնման պայմաններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության շրջանակում բանկերի ֆինանսավորմամբ Զինվորի տան համար ձեռք բերված էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարքի աշխատանքին, որը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ դարձնել վիրավոր զինվորների վերականգնողական բուժումը, իրականացնել դինամիկ վերահսկողություն բուժման ամբողջ ընթացքում:

  Այցի շրջանակում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանն ու Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը ներկայացրեցին այն նախագծերը, որոնց շրջանակում կարող է շարունակվել համագործակցությունը:

  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ ՀՀ առևտրային բանկերի գործակցության մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում: