Հայաստանի Բանկերի Միություն
ՀՀ բանկերի շարունակական աջակացությունը Շիրակի և Լոռու մարզերին
Հավատարիմ մնալով կորպորատիվ-սոցիալական պատասխանատվության սկզբունքներին՝ ՀԲՄ–ն բանկերի հետ համատեղ իրականացրեց աջակցության ծրագրեր Շիրակի և Լոռու մարզերում։
Շիրակի մարզի Քարաբերդի միջնակարգ դպրոցում թեև ուսումնական տարին մեկնարկել էր դեռևս սեպտեմբերից, սակայն գյուղի միակ դպրոցի 140 աշակերտ դպրոց չէր հաճախում: Պատճառը ոչ միայն համավարակն էր, այլ մայիս ամսին ուժեղ քամու հետևանքով քանդված տանիքը, ինչի պատճառով վնասվել էր նաև դպրոցի գույքն ու ներքին հարդարումը: Աջակցության ակնկալիքով Շիրակի մարզպետարանը դիմել էր նաև Հայաստանի բանկերի միությանը և Հայաստանի բանկերին: Արձագանքն իրեն երկար սպասել չտվեց. Արդյունքում տանիքն արդեն ամբողջությամբ նորոգված է և դպրոցը վերադարձել է բնականոն աշխատանքի:
Ի դեպ, Հայաստանի բանկերի միության կողմից Շիրակի մարզի կրթության ոլորտի աջակցության ծրագրերի մեկնարկը տրվել էր դեռևս 2018թ, երբ ՀՀ բանկերի կողմից նախաձեռնվեց և իրականացվեց մարզի 24 դպրոցներում համակարգչային կարիքների ամբողջական ապահովման ծրագիր՝ ուղղված ժամանակակից կրթության պահանջներին համապատասխան համակարգչային դասասենյակների վերանորոգմանն ու կահավորմանը:
****
Աջակցության հերթական ծրագրով ՀԲՄ հաջորդ կանգառը Լոռու մարզի Շիրակամուտ համայնքն է: Դեռևս խորհրդային տարիներին Շիրակամուտ համայնքը հայտնի էր իր ֆուտբոլի թիմով, որը հաղթանակներ էր տանում ոչ միայն Սպիտակի շրջանում,այլև հանրապետությունում: Սպորտաձևի նկատմամբ սերը համայնքի պատանի ֆուտբոլիստներին փոխանցվել է ավագ սերնդից, սակայն ամենօրյա մարզումների համար դեռ ամիսներ առաջ նրանք չունեին համապատասխան պայմաններ: Աջակից կառույցների շնորհիվ ֆուտբոլի ապագա չեմպիոններն այսօր արդեն մարզվում են ժամանակակից խաղադաշտում:
Կատարված աշխատանքների վերաբերյալ ռեպորտաժը կարող եք դիտել ստորև
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։