Հայաստանի Բանկերի Միություն
2023թ. 1-ին կիսամյակում ՀՀ բանկային համակարգն արձանագրել է հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ
Համաձայն հիմնական հաշվեկշռային ցուցանիշների վերլուծության՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը տարեսկզբի համեմատ ավելացել է շուրջ 100 մլրդ դրամով կամ 7.6 %-ով՝ կազմելով 1 417 մլրդ դրամ: Ընթացիկ տարվա հունվար-մարտ ժամանակահատվածի համեմատ երկրորդ եռամսյակում գրանցվել է շուրջ 46 մլրդ դրամի կամ 3.3 % հավելաճ:
Տարեսկզբի համեմատ համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 86 մլրդ դրամով կամ 1.02%-ով՝ կազմելով 8 456 մլրդ դրամ, իսկ երկրորդ եռամսյակում ցուցանիշն ապահովել է 25 մլրդ դրամի կամ 0.3% հավելաճ:
2023թ․ առաջին վեց ամիսների ընթացքում բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելն ավելացել է 347 մլրդ. դրամով կամ 8.3 %-ով՝ կազմելով շուրջ 4 523 մլրդ դրամ: Միայն երկրորդ եռամսյակում ցուցանիշը 208.9 մլրդ դրամով կամ 4.8%-ով ավելին է, քան նախորդ եռամսյակում արձանագրված համապատասխան ցուցանիշը:
Բանկային համակարգում պարտավորությունների ընդհանուր ծավալը գրանցել է նվազման միտում՝ կազմելով 7 064 մլրդ.դրամ: Երկրորդ եռամսյակում գրանցված ցուցանիշը շուրջ 21 մլրդ դրամով կամ 0.3%-ով նվազել է հունվար-մարտ ժամանակահատվածի համեմատ:
Կիսամյակի ընթացքում համակարգն ունեցել է ընդհանուր 142 մլրդ դրամի շահույթ, որը 27.9 մլրդ դրամով կամ 24.5%-ով ավելին է, քան 2022թ-ի համադրելի ժամանակահատվածում գրանցած արդյունքը:
Նմանատիպ նորություններ
Սեպտեմբերի 13-ին ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության , ՀՀ առևտրային բանկերի, Լոռու մարզպետարանի և «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական կազմակերպության ներկայացուցիչները այցելեցին հայկական դրամի 30-ամյակի առթիվ հիմնված անտառային տնկարկներ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայքներում:
«Հայաստանի բանկերի միության» նախագահ Դանիել Ազատյանը հունիսի 21-ին մասնակցեց «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ժողովին։
Շնորհավորելով «Հայէկոնոմբանկ»-ի բաժնետերերին և ղեկավարությանը՝ Դանիել Ազատյանը շեշտեց, որ ընկերությունը տարիների ընթացքում ցույց է տվել իր կայուն դիրքը բանկային համակարգում՝ լինելով պահպանողական, բայց հետ չընկնելով նորարարություններից։ «Բանկի հաջողության գրավականներից մեկը նաև ճիշտ կադրեր ընտրելու քաղաքականությունն է»,-նշեց Հայաստանի բանկերի միության նախագահը։