Մասնագիտական զարգացում
ACI FX Global Code Certificate
Տևողությունը
- 1 ժամ
Հարցաշարի տեսակը
Բազմակի ընտրության հարցաշար՝
- 40 հարց, անցողիկ միավորը (տոկոսային հարաբերակցությամբ) 75%, (30 ճիշտ պատասխան)
Քննության սակագինը
- 150 Եվրո
Քննության անցկացման լեզուն
- Անգլերեն
Քննության վճարներն իրականացվում են քննությունից նվազագույնը 10 աշխատանքային օր առաջ: Վճարումները կարող են իրականացվել թեկնածուին՝ ՀԲՄ-ի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա հաշիվ-ապրանքագիր ներկայացնելու կամ ACI FMA-ի կայքի միջոցով՝ https://acifma.com/index.php/exam-centers: Վերջինիս դեպքում https://webshop.acifma.com/ հղումով համապատասխան հրահանգով թեկնածուն ընտրում է քննության տեսակը, երկիրը և ՀԲՄ-ին՝ որպես քննական կենտրոն, որից հետո համապատասխան հրահանգներով իրականացնում է վճարումը:
Քննության օրը մասնակիցները ներկայանում են քննությունից նվազագույնը 20 րոպե առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով և վճարման անդորրագրով:
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ դիմել ՀԲՄ-ին՝ (+374 10) 52 77 31, 52 95 50 հեռախոսահամարներով: